ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Աշխատանքային օրերն սկսում են հունվարի 8-ից

Աշխատանքային օրերն սկսում են հունվարի 8-ից
29.12.2015 | 13:39

Կառավարությունն այսօրվա նիստում հունվարի 8-ից աշխատանքային օրերն սկսելու մասին որոշում չկայացրեց: Վարչապետը նախ հայտարարեց, որ իրեն միշտ հարցնում են, թե ինչպես է լինելու աշխատանքային օրվա հարցը, այնուհետև նկատեց, որ որևէ փոփոխություն չի լինելու, ավելին, գործադիրի անդամները աշխատելու են հունվարի 4-ից:

Ամանորը կնշվի դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը, հունվարի 4-5-ին Սուրբ ծննդյան տոնին նախորդող օրերն են, հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 7-ը Մեռելոց է: Աշխատանքային օրերն սկսում են հունվարի 8-ից:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ